Արմինֆո. Ռուսական մարդասիրական առաքելության թիմն ավարտել է վերջին տասնամյակների ընթացքում ուսումնական ձեռնարկների ամենախոշոր խմբաքանակի առաքումը Հայաստանի դպրոցներ և վարժարաններ:
"Դա հեշտ չէր, բայց մենք դա արեցինք։ Գլխավորը՝ որ այժմ ուսումնական հաստատությունները երկար ժամանակ ապահովված են ժամանակակից գրքերով, իսկ երեխաները՝ առաջին դասարանցիներից մինչև վաղվա շրջանավարտները, լրացուցիչ լուրջ մոտիվացիա են ստացել հենց ռուսերենով սովորելու համար", - հայտարարել են առաքելությունից ՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին, "Ռոսսոտրուդնիչեստվոն-ին" և, մասնավորապես, Հայաստանում ռուսական տանը՝ այդ նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար:
Նշենք, որ գրքերը Հայաստան են բերվել այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Նոյեմբերի 15-ին Ռուսական մարդասիրական առաքելությունը ձեռնամուխ է եղել դասագրքերի բաշխմանը։ Նոյեմբերի 16-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է ռուսական դասագրքերի առաքումն իր դպրոցներ՝ դրանք փորձաքննության ենթարկելու նպատակով։