Արմինֆո. 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովի (COP29) կազմակերպումն Ադրբեջանի վրա դնելը խայտառակություն կլիներ միջազգային հանրության համար, վիրավորանք՝ հայերին եւ Արցախին, և՝ կլիմայի համար պայքարի ձախողման ճանաչում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն: "Ես դրան կդիմադրեմ իմ բոլոր հնարավորություններով",- հավելել է նա:
Նշենք, որ ինչպես հայտնի է դարձել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7 - ի համատեղ հայտարարությունից, պաշտոնական Երևանը զիջել է Բաքվին COP29-ի անցկացումը: