Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է լինի խաղաղության, այլ ոչ թե ռևանշի մասին։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրում հայկական կողմի ՝ ռևանշից հրաժարվելու մասին կետի առկայության վերաբերյալ Բաքվի պահանջներին առնչվող հարցին։
Պապոյանի խոսքով, եթե կողմերը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, պետությունների անվտանգության և անկախության ապահովմամբ, ապա խաղաղության պայմանագիրը երկխոսության ուղիղ ճանապարհ է: «Այս փաստաթուղթը նույնքան կարևոր է՝ ինչպես մեզ, այնպես էլ նրանց համար: Դրա հիմնական պատգամը պետք է լինի երկարատև խաղաղության հաստատումը, տնտեսական համագործակցության զարգացումը, պետությունների և ժողովուրդների բարեկեցության աճը։ Հայկական կողմի համար ռևանշիզմ չի կարող լինել։ Իսկ եթե Երևանը հայտարարի դրան նախապատրաստվելու մասին, ապա դա նշանակում է Հայաստանի հանրապետության վախճան։ Չի բացառվում, որ որոշ միջազգային ուժեր հրահրեն պետության ներսում իրադարձությունների նման զարգացման, քանի որ այդ ուժերը շահագրգռված չեն անկախ Հայաստանի Հանրապետության առկայությամբ", - ասել է խորհրդարանականը, հավելելով, որ երկիրը չպետք է գործիք դառնա երրորդ պետությունների ձեռքում։
Պապոյանը չի բացառել, որ հենց Հայաստանի ներսում կարող են հայտնվել ուժեր, որոնք հայրենասիրական կարգախոսների ներքո առաջ մղեն ռևանշիզմի գաղափարը։ Նման գաղափարների իրականացման դեպքում երկիրը կարող է բախվել նույն իրավիճակին, ինչ տեղի է ունեցել Վանի պաշտպանների հետ, որը, ի վերջո, հանգեցրել է 1,5 միլիոն մարդու մահվան։ "Անհրաժեշտ է դուրս գալ այս փակ ցիկլից", - նշել է պատգամավորը։
Նա նաև մատնանշել է Հայաստանում Արցախի Ազգային ժողովի նստաշրջան անցկացնելու անտեղի լինելը։ «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ստորագրել են Արցախի կապիտուլյացիան: Նրանք լուծարել են Լեռնային Ղարաբաղի բանակը, զենք են հանձնել Ադրբեջանին, ցրել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, բայց եկել են Հայաստան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նստաշրջա՞ն անցկացնեն։ Սա ռումբ է Հայաստանի դեմ, դա անընդունելի է», - ասել է նա։
Պապոյանն արցախցիներին խորհուրդ է տվել «սթափվել»։ «Նրանք վերջ են տվել Լեռնային Ղարաբաղը, հիմա եկել են ու ուզում են վերջ տալ Հայաստանի՞ն։ Բավական է արդեն>, - ընդգծել է Պապոյանը։