Արմինֆո.Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում չի նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան։
"Հայ գործընկերոջ հետ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպում նախատեսված չէ՝ ԵՄ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակներում", - նշել է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ում նույնպես հայտարարել էին, որ Բրյուսելում ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում:
Նշենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ "Արևելյան գործընկերություն" ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների նիստ, որին կմասնակցեն "Արևելյան գործընկերության" 6 երկրներից 5-ի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) արտաքին գործերի նախարարները, կգլխավորի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բելառուսը նիստին չի մասնակցի։