Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա "Արևելյան գործընկերության " երկրների արտգործնախարարների հանդիպում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:
ԵՄ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները "Արևելյան գործընկերության" հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Նախարարները մտքեր կփոխանակեն Արևելյան գործընկերության վերաբերյալ, կամփոփեն դրա ձեռքբերումները և կորոշեն կոնկրետ հանձնարարականներ ապագայի համար: