Արմինֆո. Բաքվում հրապարակվել է 32 հայերի անվանացուցակը, որոնց ազատ է արձակում Ադրբեջանը։ Ինչպես հաղորդել է Report.az-ը, խոսքը "2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հադրութի ուղղությամբ իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում ձերբակալված անձանց մասին է"։ Նրանք 26 հոգի են.
1. Ավագյան Հրաչ Արզումանի
2. Սերբյան Գեղամ Սամվելի
3. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի
4. Թոսունյան Լևոն Աշոտի
5. Բաղդասարյան Արթուր Էդուարդի
6. Ստեփանյան Դավիթ Ստեփանի
7. Խերաբյան Հրայր Հրաչի
8. Միքայելյան Անդրանիկ Վազգենի
9. Ավագյան Սերոբ Սուրենի
10. Կոստանյան Նարեկ Աղասիի
11. Հարությունյան Վարազդատ Սերգեյի
12. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի
13. Վարդանյան Արսեն Արայիկի
14. Դիլանյան Արման Վազգենի
15. Թադևոսյան Հրայր Վարդանի
16. Բահրիկյան Վահագան Էդիկի
17. Արամյան Կարեն Արմենի
18. Սուքիասյան Անդրանիկ Շրապի
19. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի
20. Կիրակոսյան Էդուարդ Արմենի
21. Գևորգյան Ռոբերտ Հովիկի
22. Եղիազարյան Սասուն Սեյրանի
23. Հակոբյան Վոլոդյա Գագիկի
24. Ավագյան Տիգրան Մանուկի
25. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի
26. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի
Ազատ արձակվողների թվում են նաեւ ադրբեջանահայկական սահմանին, ինչպես նաև Լաչինի սահմանային անցակետում տարբեր ժամանակներում ձերբակալված անձինք (6 անձ):
1. Ռաֆայելյան Վլադիմիր Օթարի
2. Սարգսյան Իշխան Աշոտի
3. Հովագիմյան Հարություն Յուրիկի
4. Ղազարյան Կարեն Աշոտի
5. Ոսկանյան Գագիկ Աշոտի
6. Էուլջեքջյան Վիգեն Աբրահամի
Բաքվի ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շոշափելի քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ: "Առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Իր հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ, ազատ է արձակում ադրբեջանցի 2 զինծառայողի", - ասված է հաղորդագրությունում: