Արմինֆո. Ադրբեջանը փորձում է արհեստականորեն բարդացնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Լրագրողներին նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ կողմերը քաջատեղյակ են խաղաղության պայմանագրի շրջանակում ներկայացված առաջարկներին։ Այդ առնչությամբ ԱԺ նախագահը հաղորդել է, որ այս պահի դրությամբ արդեն տեղի է ունեցել առաջարկների 6-րդ փոխանակումը: "Եվ եթե ադրբեջանական կողմը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չմտցնի, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է կազմակերպել մի քանի օրվա կտրվածքով", - ասել է Սիմոնյանը, նշելով, որ խոսքը 5-10 օրվա մասին է: