Արմինֆո. Հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը օգոստոսի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարվել էր զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությամբ: Ինչպես հայտնի է դարձել Հայաստանի պաշտպանության նախարարությունից, օգոստոսի 16-ին Ոսկանյանն ինքնակամ լքել էր ծառայության վայրը և, մոլորվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող օկուպացված Քարվաճառի տարածքում: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 206.3.2 (մաքսանենգություն), 214.2.1 (ահաբեկչություն) և 318.2 (սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: