Արմինֆո.Ամերիկացի ռեփեր Snoop Dogg -ի համերգը կկայանա հաջորդ տարի: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։
Նա նշել է, որ Dopingspace ընկերությունը, որն զբաղվում էր համերգի կազմակերպմամբ, այժմ բանակցություններ է վարում ամսաթվի որոշման շուրջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ռեփերի համերգը, ինչպես հաղորդել է Անդրեասյանը, կարող է տեղի ունենալ արդեն 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի վերջին ամերիկացի ռեփերը հայտարարել էր Երևանում իր համերգի մասին, որը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին։ Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ կապված ողբերգական իրադարձությունները, որին հաջորդեց Արցախի հայաթափումը, կառավարությունը որոշեց հետաձգել միջոցառման անցկացումը։
Հիշեցնենք, որ Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար իշխանությունները որոշել են հարկատուի միջոցներից հատկացնել 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Նշված գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների կատարմանը, անվտանգության և ապահովագրության ծախսերին, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների անցկացմանը: