Արմինֆո. 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել արտահերթ ընտրությունների նշանակումը և անցկացումը՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների ժամկետի փոփոխման պատճառների մասին չի հաղորդվում։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Ադրբեջանի նախագահի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին: Դրանք նույնպես անցկացվել են վաղաժամկետ