Արմինֆո.Ակբա Բիզնես ակումբում տարբեր ոլորտների գործարարները քննարկում և քարտեզագրում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը։
Հայաստանի ֆինանսական համակարգում Acba Business Club-ի ձևաչափը եզակի է. բանկի համար կարևոր է գործարար աշխարհին աջակցելը և գիտելիքահենք բիզնես միջավայրի ստեղծումը։
«Մենք այստեղ հնարավորություն ենք ունենում շփվել մեր գործընկերների հետ, մեր գործընկերները հնարավորություն են ունենում շփվել այլ գործընկերների հետ, ձեռք բերել գործարար կապեր, ծանոթանալ միմյանց բիզնեսներին, ոլորտային նորություններ լսել»,-նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Այսօրվա հանդիպման առանցքում գործարար համայնքի հիմնախնդիրներն են և այն խոչընդոտները, որ իրենք հանդիպում են իրենց գործունեության ընթացքում։ Գործընկերների հետ քննարկումների միջոցով փորձում ենք վեր հանել այն խնդիրները, որ թույլ չեն տալիս իրենց առաջ շարժվել»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը։
Յուրաքանչյուր հանդիպմանն Ակբա Բիզնես ակումբը համալրվում է նոր անդամներով, ստեղծվում են նոր գործարար կապեր և գործընկերային հարաբերություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։