Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին Հայաստանի պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման ընդունման վրա: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
"Նրանց ֆիզիկական բացակայությունն այնքան էլ չի արգելակում անդամ մյուս երկրների կողմից հավաքական այդ փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում էլ միանում են", - ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման ծրագրերի վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին: Հայաստանի պատվիրակությունը նույնպես չի մեկնի հանդիպմանը։