
Ըստ Համաշխարհային բանկի նախնական գնահատակաների, Երևանի <Նաիրիտ> գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ: Այս մասին մայիսի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով, վերագործարկման համար կպահանջվի առնվազն 250 մլն.դոլար: Բայց ներդրողների ի հայտ գալու պարագայում էլ պարզ չէ, արդյո՞ք գործորանը կունանա իր արտադրանքի գնորդներ, և արդյո՞ք միջազգային շուկայում կլինի մրցունակ: Առաջիկա օրերին կներկայացվեն ՀԲ վերջնական տվյալները, ձեռնարկության ներկայիս վիճակի մասին, որից հետո կշարունակվեն քննարկումները: ՀԲ փորձագետների նախնական եզրակացոթյունները դեռ չեն նշանակում, որ այդ հարցով պետք չէ զբաղվել, ընդգծել է նախարարը, հիշեցնելով, որ այդ հարցում իր վերջին խոսքը կասի ՀՀ կառավարությունը, քանի որ Նաիրիտը միշտ եղել է Հայաստանի կարևորագույն ձեռնարկություններից մեկը:
Նա հիշեցրել է, որ արդեն 4 տարի պարապուրտի մեջ գտնվող գործարանում ստեղծվել է շատ բարդ ֆինանսական իրավիճակ: Միայն աշխատավարձի գծով պարտքերը կազմում են 5.7 մլրդ.դրամ, չհաշված սոցիալական վճարները և եկամտահարկերը: Գործարանի 2400 աշխատողից այժմն մնացել է 480-ը, որոնք հիմնականում զբաղված են ձեռնարկության ավտանգության պահպանման հարցերով: Վերջերս մարվեց ևս մեկ ամսվա պարտքը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է գործարանի գույքը դուրս հանել գրավից: Մեժգոսբանկի հետ ինտենսիվ բանակցույթունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ դա տեղի կունենա առաջիկա 2-3 օրերին, ասել է նախարարը, որից հետո ձեռնարկության գույքային համալիրը կփոխանցվի ՀՀ կառավարությանը:
Նշենք, որ գործարանի ընդհանուր պարտքը հասել է 50 մլրդ.դրամի (մոտ 130 մլն.դոլար): Մինչև 50-ական թվականների ավարտը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին <Նաիրիտ> ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվեց բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Էներգետիկայի նախարարության բաժնեմասը կազմում է մոտ 4.5%, ՀայՌուսԳազարդինը` մոտ 3.6%, Երևանի ՋԷԿ-ի մասնաբաժինը` մոտ 1.9%: Գործարանի ու նրա հիմնական բաժնետիրոջ գույքը գրավադրված են Մեժգոսբանկում, որի դիմաց 2006 թվականին տրամադրվել է 70 մլն.դոլարի` 5 տարի մարման ժամկետով և տարեկան 12.5% տոկոսադրույքով վարկ:-