Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ», - ասվում է հաղորդագրությունում։