Արմինֆո.Երևանի քաղաքապետարանն այս պահին չի քննարկում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ մեկնաբանելով առաջիկայում ուղեվարձի՝ 100 դրամից մինչեւ 150 դրամ թանկացման մասին այսօր հայտնված տեղեկատվությունը։
<Տեղեկացնում եմ, որ նման քննարկումներ, առավել ևս, ընդունված որոշումներ չեն եղել և չկան: Միաժամանակ կցանկանայի նշել, որ ապագայում միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի կատարելագործման և տեխնիկական ամբողջական հագեցվածության դեպքում կվերանայվեն ինչպես գնային քաղաքականությունը, այնպես Էլ փաթեթային սակագների տարբերակները: Մասնավորապես, նախատեսվում է կիրառել պայմանական օրական, շաբաթական, ամսական սակագներ ՝ հաշվի առնելով սոցիալական տարբեր շերտերի շահերը", - գրել է մամուլի քարտուղարը, հավելելով, որ ցանկացած նման նախաձեռնության (քննարկումների, հանրային լսումների և այլն) մասին Երևանի