Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահի որդի, "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը վստահեցնում է, որ իրենց ընտանիքի գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
"Մենք չենք թաքցրել այն, ինչ ունենք, մենք խոսել ենք դրա մասին, չենք թաքցրել։ Միաժամանակ, մենք հերքում էինք մեզ վերագրվող բոլոր միֆերը ՝ մոլիբդեն, օդանավակայան, 7 բանկ և այլն։ Իշխանություններն ունեին լծակներ եւ հնարավորություններ, նրանք ամեն ինչ ստուգել են: Այն ամենը՝ ինչ մենք ունենք, օրինական է, բայց ես չեմ կարող ասել, թե որքան արժե այդ ամենը", - դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողներին ասել է նա։
Հարցին, թե արդյոք նա բացառում է, որ ինչ-որ փուլում պայմանավորվեն ՀՀ գլխավոր դատախազության հետ և իրենց ունեցվածքի մի մասը վերադարձնեն պետությանը, Քոչարյանը պատասխանել է, որ նման հնարավորություն չի տեսնում: <Ինչ-որ բանի գնալու համար դու պետք է համաձայնվես դրա հետ: Ավելին, չեմ կարծում, որ նրանց մոտեցումը արդարությունը վերականգնելն է, այլ՝ վնաս ու ցավ պատճառելը։ Տարիներ շարունակ մեզ վերագրում էին չորս միլիարդ դոլար և ավելի հարստություն, հիմա ասում են 36 միլիարդ դրամ կամ 60-70 միլիոն դոլար (որը դատախազությունը ցանկանում է բռնագանձել - խմբ.)։ Բայց դա էլ չեն կարողանա ապացուցել, ես նման հնարավորություն չեմ տեսնում", - ընդգծել է պատգամավորը։
Լևոն Քոչարյանը հիմարություն է համարում 4 մլրդ դոլարի մասին պնդումները, վստահեցնելով, որ նման գումար իրենք չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ: "Երկար տարիներ մարդկանց խաբել են՝ նման հերյուրանք տարածելով, եւ դա, հիմնականում, արվել է իշխանության ղեկին գտնվող մարդկանց կողմից", - հայտարարել է 2-րդ նախագահի որդին ։