Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը "ձեռքերը չի լվացել եւ մի կողմ չի քաշվել", դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է նախկին նախագահի որդին՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
<Ռոբերտ Քոչարյանն իրականում ակտիվ է։ Եթե խոսքը հասարակական ակտիվության մասին է, ապա դա իր որոշումն է, բայց նա ձեռքերը չի լվացել ու մի կողմ չի քաշվել։ Այն իրողությունները, որոնք մեզ մոտ ստեղծվել են վերջին տարիներին, չափազանց ծանր են նրա համար՝ հաշվի առնելով նրա ներդրումը ազատագրական պայքարում, մեր հաղթանակներում", - ասել է նա։ Նրա խոսքով ՝ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում, իսկ երբ հարկ համարի, հանդես կգա հրապարակային: