Արմինֆո. Շվեդ պատգամավոր Էրիկ Հալսբորնն արտասովոր է համարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հռետորաբանությունը:
"Ադրբեջանական հռետորաբանությունն, իսկապես, արտասովոր է։ Երբ Հայաստանը զենք է ներկրում, դա "սադրանք" է, իսկ երբ Ադրբեջանն է դա անում, ունենալով արդեն շատ ավելի ուժեղ բանակ, դա նորմա՞լ է։ Պարզապես ասեք այնպես, ինչպես կա. դուք չեք ցանկանում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել, երբ դուք սկսեք ևս մեկ պատերազմ", - գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում ։