Արմինֆո. Հայաստանի իշխանությունները հերթական անգամ «սպանեցին» խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը' այլ պետության կազմում Արցախի ճանաչումը և Հայոց ցեղասպանության նվաստացումը քրեականացնելու վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչների, հատկապես, ՀՀ ԱԺ հանձնաժողովներում իշխող մեծամասնության պահվածքը, գործնականում, ուղղված է հայկական պառլամենտարիզմի ոչնչացմանը:
Իր հերթին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է ոչ թե իշխող մեծամասնության պահվածքը, այլ ընդդիմության չմասնակցությունը ԱԺ-ի եւ նրա հանձնաժողովների աշխատանքներին: <Դուք չեք կարող օրենքից վեր լինել, և դա պետք է հիշեք: Շատ ընթացակարգերից դուք հրաժարվում եք, որից հետո սկսում եք զարմանալ, թե ինչու այս կամ այն հարցը չի մտել օրակարգ", - ասել է Ալեն Սիմոնյանը։
Ի պատասխան՝ Խաչատրյանը հիշեցրել է, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են իրենց որոշումներով ԱԺ հանձնաժողովների ղեկավարներին հետ կանչել ընդդիմությունից, թեև այդ պաշտոններն ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ: Ինչ վերաբերում է հանձնաժողովների նիստերին մասնակցելուն, ապա, ինչպես նշել է պատգամավորը, Քրեական օրենսգրքում ներկայացված փոփոխությունների շուրջ քննարկումները նախօրեին շարունակվել են 7 ժամ՝ 15-ական րոպե երկու կարճ ընդմիջումներով: Նա խորհրդարանի ղեկավարության պահվածքը որակել է որպես շանտաժ, քանի որ, առաջնորդվելով իր շահերով, իշխող մեծամասնությունը "ոչնչացնում է" ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Սիմոնյանն, ի պատասխան, հիշեցրել է, որ կան ընդդիմության նախաձեռնություններ, որոնք վերածվել են օրենքների ։ ԱԺ նախագահը նկատել է, որ ԱԺ աշխատանքը չի կարող սելեկտիվ բնույթ կրել։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկել է ԱԺ հերթական լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված է 36 հարց: