Արմինֆո.Ընթացիկ տարվա դեկտեմբերից Աթենքի հայ-հունական հետազոտական կենտրոնը սկսել է հունարեն լեզվով "ՖԻԼԻԱ" (Բարեկամություն) հանդեսի հրատարակությունը:
Հրատարակչական կենտրոնի հաղորդագրության համաձայն, նպատակն է ամրապնդել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և հայերի մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել հայերեն հաղորդակցվելու դժվարություններ ունեցող տասնյակ հազարավոր հունահայերին:
Ամենամսյա հանդեսը անվճար կտրամադրվի հույն հետազոտողներին, քաղաքական վերլուծությունների կենտրոնին, համալսարանականներին, լրագրողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, հունական քաղաքական և հասարակական կազմակերպություններին: Հանդեսի հետ աշխատում են հայ և հույն մտավորականներ Աթենքից և Հունաստանի այլ քաղաքներից: