Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանին ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակելու առաջարկ չի ստացել: Այդ մասին դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նոյեմբերի սկզբին "Հայաստան" ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով "Ազգային կոմիտեի" ձախողման իրական պատճառներին, նշել էր, որ "իրենց կողմից առաջարկվել է ժամանակավոր կառավարություն՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ": "Պայմանը մեկն էր, որպեսզի կաթողիկոսները եւ բոլոր նախկին նախագահները հրապարակավ իրենց աջակցությունը հայտեին այդ գաղափարին, սակայն գաղափարը հնարավոր չեղավ իրականացնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական արձագանքի պատճառով", - հայտարարել էր պատգամավորը: Հաջորդ օրը ինքը՝ Թաթոյանը, հայտարարել էր, որ ինքը որևէ առնչություն չունի և չի ունեցել նշված քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ: <Երբ ես անհրաժեշտ համարեմ մասնակցել որևէ քաղաքական գործընթացի, ես կգործեմ ինքնուրույն և հստակ կհայտարարեմ այդ մասին: Ընդ որում, կառաջնորդվեմ պետական անվտանգության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ապահովման, ազգային արժեքների պաշտպանության և հանրային համերաշխության վերականգնման օրակարգով", - հայտարարել էր նախկին օմբուդսմենը։
"Արման Թաթոյանի (նրան ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակելու- խմբ.) վերաբերյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկություններ չեն ներկայացվել: Ոչ ոք նման առաջարկով չի դիմել առաջին նախագահին", - նշել է Զուրաբյանը։