Արմինֆո. Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների 28-րդ խորհրդաժողովում Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին: Այդ մասին հաղորդում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ X-ի իր միկրոբլոգում:
"Այսօր ավարտվեց Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդաժողովի 28-րդ նստաշրջանը։ Իր հայտարարության մեջ Հայաստանն ընդգծել Է ՔԶԱԿ - ի նշանակալի դերը և վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին", - ասված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: