Արմինֆո.Մի շարք պետություններ փորձում են իրենց աշխարհաքաղաքական խաղերը տեղափոխել տարածաշրջան: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ:
Բայրամովի ասելով, չնայած այդ փորձերին եւ Հայաստանի կողմից խաղաղ բանակցությունների գործընթացի ձգձգմանը, "Ադրբեջանը լի է այդ գործընթացը հնարավորինս արագ առաջ մղելու վճռականությամբ":
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է շարունակել հայկական կողմի հետ հանդիպումները պետական սահմանին կամ "չեզոք երրորդ երկրում":