Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։
Թանգարանի հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Բացումից հետո ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով։
Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ մրցույթը կազմակերպվել էր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։