Արմինֆո. Դեկտեմբերին Հայաստանում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր», - հավելել է մասնագետը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-4 – ն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-13 աստիճանով: Դեկտեմբերի 1-5-ը մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ - արևմտյան՝ 2-5 մ/վ:
Երևանում դեկտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1 - ի ցերեկը կկազմի 11-13 աստիճան տաքություն, երեկոյան՝ 4-6 աստիճան, դեկտեմբերի 1-ի՝ լույս 2-ի գիշերը՝ -1-3 աստիճան ցուրտ: