Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Սկոպյեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին ընդառաջ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը համաձայնեցրել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային խնդիրների վերաբերյալ, պայմանավորվել են սերտացնել փոխգործակցությունը Վիեննայի և այլ միջազգային հարթակներում:
Մինչդեռ, ինչպես հայկական լրատվամիջոցներին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, ՀՀ-ն այդ հանդիպմանը չի մասնակցել: