Արմինֆո.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգ հորիզոնականով բարելավել է իր վարկանիշը համաշխարհային ֆուտբոլում: Այս մասին է վկայում ՖԻՖԱ-ի թարմացված վարկանշային աղյուսակը։
Աղբյուրի համաձայն, Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ի դրությամբ 90-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշային աղյուսակում: Ալեքսանդր Պետրակովի թիմն ունի 1252 միավոր։
Աշխարհի վարկանիշային աղյուսակում առաջատարն Արգենտինայի հավաքականն է, որն ունի 1855 միավոր, երկրորդ տեղում ֆրանսիացիներն են՝ 1845 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը, որն ունի 1800 միավոր։
Լավագույն տասնյակում են նաև Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեչլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները: