
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններն օրինական, ժողովրդավարական և թափանցիկ էին` գործընթացի բոլոր տարրերում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հունգարացի գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Քեմենին, ով մասնակցել է ընտրություններին որպես դիտորդ:
Քեմենին հաղորդել է, որ արդեն երկրորդ անգամ որպես դիտորդ այցելում է ԼՂՀ: «Առաջին անգամ ես դիտորդ եմ եղել 2012 թվականին Արցախում կայացած նախագահական ընտրություններում: Մայիսի 3-ին ես հավատարմագրված 110 օտարերկրյա դիտորդների թվում էի: Ես ու իմ 9 գործընկերները` Բելգիայից, Հունգարիայից, Չեխիայից, Էստոնիայից և Իսրայելից, ներկայացված էինք որպես դիտորդներ Ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնից: Երեք տարվա ընթացքում այստեղ զգալի փոփոխություններ են եղել: Անզեն աչքով կարելի է տեսնել, որ երկիրը դարձել է ավելի կազմակերպված, կենսամակարդակը բարձրացել է, Ղարաբաղի ժողովուրդը դարձել է ավելի ինքնավստահ», - նշել է քաղաքագետը:
Քեմենին հաղորդել է, որ դիտորդները հիմնական աշխատանքից զատ մասնակցել են հանդիպումների Ղարաբաղի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի, ԿԸՀ նախագահի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ղեկավարների հետ:
«Մեր պատվիրակության անդամները վերլուծել են ընտրությունների նախապատրաստումը, օրենքների, կանոնների որակը, որոնք հիմնվում են ԼՂՀ սահմանարդության վրա, նախընտրական քարոզարշավի մաքրության աստիճանը: Մեր մասնագետները դիտարկել են բուն քվեարկության գործընթացը 78 գեղամասերում: Ամփոփիչ կոմյունիկեում առաքելությունը փաստել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթացել են ժողովրդավարական, մրցակցային պայքարի մթնոլորտում, չափազանց բարձր` 70% մասնակցկության պայմաններում: Միջազգային դիտորդները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների կազմակերպման և անցկացման որակը կարելի է համարել ևս մեկ քայլ օրինական ժողովրդավարական պետության ինստիտուցիոնալ կառուցման գործում», - նշել է փորձագետը:
Քեմենին ընդսմին կարծում է, որ գլոբալ աշխարհի կողմից չճանաչված, սակայն ավելի քան 20 տարի գոյություն ունեցող ԼՂՀ դինամիկ զարգանում է:
«Ընտությունները միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ապացուցում են, որ այդ տարածքի բնակչության համար ամենաէականը սեփական կամք, այսինքն, ինքնորոշման իրավունք ունենալն է: Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքը ձեռք է բերել արյամբ և հպարտ գիտակցությամբ փայփայում և հարստացնում է իր այդ թանկագին գանձը: Ընտրությունները ցույց են տվել նաև ինքնուրույն հանրապետության կենսունակությունը, երկրի համար ժողովրդի քաղաքական պատասխանատվությունն անգամ լարված միջազգային իրավիճակում: Չեմ կարող ասել, թե արդյոք ղարաբաղցիների նման վարքագիծը տանում է ԼՂՀ միջազգային ճանաչման: Սակայն ինձ համար պարզ է մեկ բան. «չճանաչված պետությունները» դառնում են իրականություն, համաշխարհային հանրության սուբյեկտ, քանի որ դրանք ճանաչում, օրինականացնում է սեփական ժողովուրդը», - համոզված է Քեմենին: Մեկնաբանելով ընտրությունների անցկացման առնչությամբ եվրոպակնա մի շարք պետությունների բացասական արձագանքը` քաղաքագետը նշել է, թե նա, ով չի ճանաչում մեկ այլ երկրի գոյությունը, չի հիշում սեփական երկրի պատմությունը: Փորձագետի ասելով, յուրաքանչյուր ազգ որպես ինքնուրույն «ազգային պետություն» իր կայացման ճանապրահին անցել է ճանաչման ուղի, և շատ նոր պետություններ այդ ուղին անցել են պատերազմի միջոցով: Միջազգային հանրությանը որոշակի ժամանակ է պետք նոր պետությունը որպես ողջ «ճանչաված» աշխարհի լիարժեք անդամ ճանաչելու համար: «Ես վստահ եմ, որ այն երկրները, ավելի ճիշտ, նրանց ներկայիս ղեկավարները, որոնք շտապել են դեմ արտահայտվել ԼՂՀ ճանաչմանը, վաղ թե ուշ հարկադրված են լինելու հաշվի առնել իրականությունը: Իսկ իրականությունն Արցախի ժողովրդի` սեփական ժողովրդավարական, բարգավաճ, ողջ աշխարհի հետ փոխգործակցող հայրենիք ունենալու կամքն է», - եզրափակել է փորձագետը: