Արմինֆո.«Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո վերադարձել եմ Բրյուսել», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես, խաղաղ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև", - հավելել է նա ՝ լուսանկար հրապարակելով օդանավակայանից ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Կլաարի և Թուրքիայի փոխարտգործնախարարի հանդիպման մասին: