Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է կայանման վճարի դրույքաչափերը մայրաքաղաքում բարձրացնել մինչեւ տարեկան 160 հազար դրամ (400 դոլար): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մաամուլի քարտուղար Հայկ Կոնստանյանը: Ներկայումս կայանման տարեկան վճարը կազմում է 12 հազար ՀՀ դրամ ($30):
Այսպես, մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են կայանման վճարի դրույքաչափեր սահմանել գոտիավորման սկզբունքով ։ Երևանում առաջարկվում է սահմանել Ա և Բ գոտիները:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ; մեկ ամսվա համար՝ 18000 դրամ; մեկ տարվա համար՝ 160 000 դրամ՝ գործող 12 հազար դրամի դիմաց:
Բ գոտի. յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ; մեկ ամսվա համար՝ 4000 դրամ; մեկ տարվա համար՝ 24000 դրամ:
Մամուլի քարտուղարի ասելով, նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Որոշման ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։