Արմինֆո.Ադրբեջանը Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանատուն է ավերել։ Այդ մասին հայտնում է Caucasus Heritage Watch-ը։
"Հոկտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 3-ը՝ ներառյալ, Շուշիում վնասվել է ևս մեկ հայկական գերեզմանոց։ Ըստ ամենայնի, բուլդոզերները աղբի կույտեր են նետել Ղազանչեցոց հնագույն գերեզմանատան վրա (տաճարից դեպի հարավ - արևելք)՝ վտանգի տակ դնելով առանց այն էլ մասնատված տապանաքարերը", - ասվում է կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունում։
CHW-ի գնահատականներով՝ Շուշիից հյուսիս գտնվող բազմադարյա հայկական գերեզմանատունը մասամբ ավերվել է։ Քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմում գտնվող տարածքի մի մասը հարթեցվել է շինարարական համալիրի կառուցման ժամանակ։
"Սա վեցերորդ հայկական գերեզմանոցն է, որը ենթարկվել է ներգործության 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ Մեծ Թաղերի և Սղնախի տապանաքարերի ավերումից, Վազգենաշենի/Հաջիսամլիի մոտ գտնվող գերեզմանատան վնասումից, ինչպես նաև Շուշիի Հյուսիսային դարպասների և Երևանի դարպասների մոտ գտնվող գերեզմանատների վնասումից հետո", - հավելել են կազմակերպությունում