Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպաններ Սեյեդ Աբբաս Մուսավիի և Մեհդի Սոբհանիի հետ:
"Ադրբեջանում և Հայաստանում մեր երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը լուրջ է և գտնվում է դիվանագիտական ապարատի ուշադրության կենտրոնում։
Ես ընդգծել եմ այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը՝ առանց օտարերկրյա ուժերի միջամտության և այդ երկու երկրների հետ հարաբերությունների զարգացմանմիջոցով՝ կառավարության հարևանության քաղաքականության շրջանակներում", - Գրել է Աբդուլահիանը Twitter-ի իր միկրոբլոգում: