Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է ուղղակի բանակցությունների գնա Ադրբեջանի հետ եւ համաձայնի այդ առաջարկին: Այդ մասին նա հայտարարել է մի շարք լրատվամիջոցների՝ հերթական դատական լսումների գնալիս։
"Ես համոզված եմ, որ նման երկկողմ բանակցությունները մեզ փակուղի կտանեն, դրանք սպառնում են հերթական զիջումներ եւ մեզ ոչ մի ապագա չեն խոստանում", - ասել է Սարգսյանը, ընդգծելով, որ "մենք արդեն տեսել ենք, թե ինչի կարող են հանգեցնել նման բանակցությունները":
Նա նշել է, որ բանակցությունների արդյունքները պետք է երաշխավորվեն երրորդ հեղինակավոր ուժերի կողմից: <Առանց երաշխիքների, ոչ մի թուղթ ոչ մի բանի չի պարտավորեցնում, և կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այն: Պատահական չէ, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին որպես եռանախագահներ մասնակցել են երեք հզոր երկրներ>, - հիշեցրել է Սերժ Սարգսյանը։