Արմինֆո. Քաղաքական առումով կարելի է տարբեր կերպ վերաբերվել Ռուսաստանին, բայց չի կարելի ժխտել ռուսական մշակույթի հսկայական դերը ժամանակակից աշխարհում: Այդ մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե Հայաստանի ինչին է պետք ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը։
Փաշինյանի ասելով, կարելի է հարցականի տակ դնել ամեն ինչ, բայց այդ «ամեն ինչը» ոչ լեգիտիմ կլինի Տոլստոյի, Չայկովսկու եւ Շոստակովիչի պարագայում։ "Կարելի է նշել էլի հարյուրավոր անուններ բոլոր ոլորտներում ՝ մշակույթ, քաղաքականություն, գիտություն", - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը, միաժամանակ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ Հայաստանում հայերենից բացի այլ պաշտոնական լեզու չի լինելու։ Սակայն, ինչպես նշել է Փաշինյանը, ինքն է դպրոցականներին կոչ անում ավելի շատ օտար լեզուներ սովորել, այդ թվում՝ ռուսերեն: <Ժամանակակից աշխարհում երկլեզվությունը շատ կարևոր է ինչպես անհատի, այնպես էլ պետության մրցունակության բարձրացման առումով: Դա հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ռուսաստանի խորը տնտեսական, մշակութային եւ քաղաքական կապերի պայմաններում", - ընդգծել է վարչապետը։
Այս համատեքստում նա նշել է Հայաստանում ռուսաց լեզվի հիմնական կրողներից՝ ռելոկանտներին։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ուրախ է երկրում նրանց ներկայության համար: "Նրանք բլոգներ են վարում, կիսում Հայաստանի մասին իրենց տպավորությունները։ Ես նայեցի նման մի քանի նյութ և հանձնարարեցի ուսումնասիրել այդ մարդկանց տպավորությունները։ Հաճախ հայերն՝ իրենք, իրենց այնքան էլ լավ չեն ճանաչում, իսկ ահա կողքից նայելը կարող է ինչ-որ նոր ու հետաքրքիր բան բացահայտել>, - ասել է վարչապետը։