Արմինֆո. Արցախցի փախստականների լուսանկարը հայտնվել է 2023 թվականի 100 լավագույն լուսանկարներում՝ ըստ TIME ամսագրի։
Լուսանկարում պատկերված են Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախից հեռացող հայերը: "Տրանսպորտային միջոցը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին, որոնք սեպտեմբերի 25 - ին ժամանում են Կոռնիձոր, Հայաստան", - ասվում է լուսանկարի ներքո The New York Times/Redux-ից Նաննա Հայթմանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ: Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվել են, հաղորդվել է ավելի քան 200 զոհի մասին: Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարման գործընթացը: Սեպտեմբերի 21-24-ը որոնողական աշխատանքների ընթացքում ԼՂՀ ՆԳՆ-ն հայտնաբերել է 105 արցախցու, այդ թվում ՝ դաժանաբար սպանված երեխաների և ծերերի մարմիններ: Այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափված է, նրա ողջ բնակչությունը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ ստիպված էր փախչել Հայաստան։ Հավելենք նաև, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, տուժել է ավելի քան 290 մարդ, 68-մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են: