Արմինֆո. Եվրոպական առաջնորդներն Ադրբեջանի հետ բարեկամություն են անում գազի պատճառով, անկեղծացել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ Ադրբեջան այցի շրջանակում ելույթ ունենալով գյուղերից մեկում տեղի ունեցած հիմնարկեքի արարողության ժամանակ:
"13 տարի առաջ մենք առաջին անգամ այստեղ էինք վարչապետի հետ և քննադատության ու հարձակումների ենթարկվեցինք Եվրամիության մեր գործընկերների կողմից՝ Ադրբեջան գալու համար։ Այդ եվրոպացի և այլ արևմտյան քաղաքական գործիչները, որոնք այն ժամանակ քննադատում էին մեզ և հարձակումներ էին իրականացնում մեզ վրա, այժմ ամեն ինչ անում են, որպեսզի լուսանկարվեն Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի բնական գազ ստանան", - հավելել է նա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: