Արմինֆո. Աշխարհաքաղաքական զարգացումները, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում պահանջում են արտառոց որոշումների ընդունում։ Այդ մասին նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գործող օրենսդրության մեջ "Հայավքե" նախաձեռնության ներկայացրած փոփոխությունների շուրջ լսումների ժամանակ:
Նա հիշեցրել է, որ "Հայաքվեն" առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որոնց համաձայն, քրեորեն պատժելի կհամարվի Արցախի ճանաչումը ցանկացած այլ պետության կազմում: ՀՀ ԱԺ-ում փոփոխությունների ընդունման դեպքում քրեական հետապնդման կենթարկվեն նաև Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող անձինք: Ընդդիմադիրն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունները չափազանց կարևոր են, հատկապես՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Լսումների նպատակը, ինչպես ընդգծել է նախկին նախարարը, հասարակության մասնակցությունն է Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի անվտանգությանն առնչվող հարցերում, հատկապես, կարծիքների ներկայացման և որոշումների կայացմանը քաղաքացիների ժողովրդավարական մասնակցության հիմքերի ձևավորման տեսանկյունից:
"Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կարողանա իր դիրքորոշումն արտահայտել այս խնդրի վերաբերյալ, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, առկա անվտանգային միջավայրը, հատկապես, ուժեղացող ներքին և արտաքին մարտահրավերների համատեքստում, ստիպում է, որ երկրի քաղաքացիական հասարակության ողջ ներուժը, առաջարկություններն ու մտքերն ուղղված լինեն այս կարևոր հարցերի լուծմանը, որպեսզի դուրս գանք այս բարդ իրավիճակից", - ասել է Օհանյանը:
Նա մատնանշեց այն բանի ակնհայտ լինելը, որ ներկա իրավիճակի հեղինակը ոչ միայն Բաքվի հանցավոր քաղաքականությունն է, այլև Հայաստանի իշխանությունների ձեւավորած ժամանակավրեպ դիրքորոշումը, որը հանգեցրել է "երկրի շուրջ օղակի սեղմման", հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի 17-ի իրադարձությունների համատեքստում, երբ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, հերթական անգամ ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ, ինչը հանգեցրեց տվյալ տարածաշրջանից հայ բնակչության արտահոսքի, իրականացնելով, ըստ էության, ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ "Այս պայմաններում չափազանց կարեւոր է այս լսումների անցկացումը", - ընդգծել է Օհանյանը:
"Հայաքվե" նախաձեռնության ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին խորհրդարան են հանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարումը և Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրինագիծ: Շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը կարծում է, որ նախաձեռնությունը չի կորցրել արդիականությունը՝ Լեռնային Ղարաբաղը Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո: Ավելին, նրա համոզմամբ, այն ավելի կարևոր է դարձել։ "Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է ։ Լեռնային Ղարաբաղը եղել է միջազգային իրավունքի սուբյեկտ, բանակցային կողմ և կարգավիճակի հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հետևաբար, նման սուբյեկտը չի կարող ոչնչացվել էթնիկ զտումների արդյունքում", - նշել է նա։ Նրա խոսքով ՝ ոչ մի ղեկավար չի կարող լեգիտիմացնել էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։ Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության մասնակից է և արդարացնում է այն: "Ուստի, կարևոր է թույլ չտալ, որ Փաշինյանը տեղի ունեցողը արձանագրի միջազգային փաստաթղթերում։ Մենք պայքարելու ենք, որ նրա հայտարարությունները չդառնան միջազգային համաձայնագիր", - ասել է Չալաբյանը։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նախագիծը չի կարող օգտագործվել Ղարաբաղի վերջին առաջնորդ Սամվել Շահրամանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, քանի որ նա Հայաստանի իշխանության ներկայացուցիչ չէ: Ավելին, Չալաբյանն ընդգծել է, որ Շահրամանյանի ստորագրած ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու հրամանը հակասահմանադրական է և իրավական ուժ չունի: