Արմինֆո. ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չի գնում։ Այդ մասին նոյեմբերի 23-ին Մինսկում լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ամփոփելով ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։
"Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի աշխատանքի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղեկացրել է, որ որոշակի հանգամանքների պատճառով ինքը չի կարող մասնակցել Հավաքական անվտանգության խորհրդի աշխատանքներին",- հիշեցրել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է ԲԵԼՏԱ - ն:
"Այս պահին խոսք չի գնում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս ՀԱՊԿ կազմից։ Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է։ Նրա բազմակողմանի շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային ռեժիմով", - հավելել է նա։