Արմինֆո.Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու և ռուսական ռազմակայանը դուրս բերելու հարց չկա։ Այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի խոսքերն այն մասին, որ հեռանկարում չի բացառվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալը։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տարաձայնություններին՝ դիվանագետը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն աշխատանքային են, բնականաբար, որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, բայց աշխատանքներ են տարվում դրանք վերացնելու ուղղությամբ: -