Արմինֆո. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն իրականացնում է "Հայաստան/Արցախ" նախագիծը, որն ուղղված է ողջ աշխարհում հայերի կյանքին սպառնացող գլոբալ վտանգների մասին իրազեկվածության բարձրացմանը:
"2021 թվականից սկսած՝ մենք բազմիցս նախազգուշացրել ենք Հայաստանի հարևան Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության սպառնալիքի մասին։ Ցավոք, այդ սպառնալիքը դեռեւս դուրս է մնում միջազգային մամուլի, միջազգային հանրության, հասարակական կազմակերպությունների եւ դիվանագիտական շրջանակների տեսադաշտից", - հայտարարել են ինստիտուտում:
Ընդ որում, կազմակերպությունում հույս ունեն, որ իրենց "Հայաստան" նախագիծը թույլ կտա ապահովել ցեղասպանության կանխարգելումը Հարավային Կովկասի տարածաշրջանում, առաջարկելով տեղեկատվություն և ուսուցում, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ խաղաղաշինության և մարդու անվտանգության համար: