Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023 11:24
Նաիրա Բադալյան

Հայաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է պետությանը վերադարձնել Երեւանի կենտրոնում Սամվել Մայրապետյանին պատկանող անշարժ գույքը

Հայաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է պետությանը վերադարձնել Երեւանի կենտրոնում Սամվել Մայրապետյանին պատկանող անշարժ գույքը

Արմինֆո. Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 10 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն,  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը հետ է վերցվել Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից և ուղղակի վաճառքի ձևով օտարվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Նախնական գին է սահմանվել 166 մլն 318 հազար դրամը:

 

2007 թվականի մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կ.-ի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին – խմբ.) տնօրեն Ս.Մ.-ի  միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր, որով գնորդի համար սահմանվել է պարտականություն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով ներդնել 150 մլն դրամ:

 

 «Նույն պայմանագրով սահմանվել է, որ վերոնշյալ պարտականությունը նշված ժամկետում չկատարելու դեպքում, Պետական գույքի կառավարման վարչությունն օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։

 

2008 և 2009 թվականներին Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենին՝ 150 մլն դրամի ներդրումային պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, սակայն պատասխան չի ստացվել։

 

2010 թվականի հուլիսի 7-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ն գրություն է ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ հայտնելով Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի վերացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել և որ Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ։

 

2010 թվականի հուլիսի 16-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին ուղարկվել է պատասխան գրություն այն մասին, որ գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը հիմք չէ այդ գույքի նկատմամբ գրանցած գրավի իրավունքը չեղյալ հայտարարելու համար, ուստի վերոնշյալ գրության հիման վրա՝ Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի պետական գրանցումը դադարեցնել հնարավոր չէ։

 

2010 թվականի օգոստոսի 18-ին «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենը գույքի գրավը հանելու խնդրանքով գրություն է ուղարկել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ նշելով, որ Ընկերությունը սահմանված ժամկետում իրականացրել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և վերականգնման հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ներկայացնելով հաշվետվություն:

 

Դատախազության ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ընկերության կողմից առերևույթ բիզնես գործունեության շրջանակներում չպարզված ժամանակահատվածում ձեռքբերված ապրանքների համար (ականջակալ, ֆեն, գդալ, ավել, մոխրաման և այլն) ծախսված գումարը գնահատվել է որպես Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով կատարված ծախս: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված շենքին, միայն ութ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին է տրամադրվել առաջին շինթույլտվությունը: Միաժամանակ, բացակայում է ավարտական ակտը:

 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

 

2023 թվականի նոյեմբերի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ):

 

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաալիքի և "Տոյոտա Երևան"-ի սեփականատերն է, նա նաև զբաղվել է մայրաքաղաքի կենտրոնում էլիտար անշարժ գույքի շինարարությամբ: Նա համարվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորը։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 7 մլն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի ՝ նշված գումարը գործարար Սիլվա Համբարձումյանը փոխանցել է Մայրապետյանին, որպեսզի վերջինս փոխանցի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ երեք օր անց կալանավորվել: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը կալանքից ազատ է արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց (ավելի քան 61 հազար  դոլար)՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ 2019 թվականի հունվարին ՀՔԾ-ն Մայրապետյանին թույլատրել է լքել երկիրը և մեկնել Գերմանիա ՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակը գնահատելու նպատակով առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը: ՀՔԾ-ն որպես վերադարձի վերջնաժամկետ սահմանել է հոկտեմբերի 15-ը, սակայն Մայրապետյանն այդպես էլ հայրենիք չի վերադարձել: 2020 թվականի մարտին ՀՔԾ-ն վերացրել է Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակումն ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը բավարարել է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ