Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել պայմանագրի վերաաբերյալ 6-րդ առաջարկը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
"Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը", - հավելել են Հայաստանի ԱԳՆ-ում:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր, թե Հայաստանը սեպտեմբերի 11-ից չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց հերթական առաջարկներին: