Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։
Նշենք, որ ավելի վաղ մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ, այդ թվում ՝ ադրբեջանական,
տեղեկատվություն են տարածել այն մաիսն, թե Հայաստանն, իբր, մտադիր է "Տոչկա-Ու" հրթիռային համալիրներ մատակարարել Ուկրաինային:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ի պատասխան այդ լուրերը մեկնաբանելու «Արմենպրեսի» խնդրանքի, նշել է, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: «Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել», - հայտարարել է Թորոսյանը։