Արմինֆո.Ֆրանսիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդը և Երևանում պրակտիկա անցնող Սեն-Սիրի կուրսանտը ՀՖՀՀ ուսանողներին ներկայացրել են Սեն-Սիր ռազմական ակադեմիան: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ֆրանս-հայկական ռազմական համագործակցության համար անհրաժեշտ է կառուցել ընդհանուր ռազմավարական մշակույթ», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ դեռևս ս.թ. սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում ֆրանսիական ռազմական կցորդի նշանակման մասին՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով: