


2016 թվականից Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում կներառվի նոր մասնագիտություն` «դիրիժոր»: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են մրցույթի կազմկոմիտեում: Նախկինում մրցույթն անցկացվում էր երեք մասնագիտությունների` դաշնամուրի, ջութակի և թավջութակի գծով:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն է: 2013 թվականին մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների հնամաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Հաջորդ տարի Երևանում կընթանա WFIMC հանդիպում:


