Արմինֆո. Ադրբեջանը սեպտեմբերի 11-ից սպասում է Հայաստանի պատասխանին՝ խաղաղ կարգավորման առաջարկների վերաբերյալ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել Է Իրաքի ղեկավար Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդի հետ համատեղ ճեպազրույցում, լռելով այն մասին, որ այդ առաջարկներից հետո Բաքուն ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ:
Նրա խոսքով ՝ Բաքուն սպասում է Երևանից մեկնաբանությունների՝ իր առաջարկների վերաբերյալ։ "Մենք բազմիցս առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։ Բայց հիմա ՝ սեպտեմբերի 11-ից, արդեն երկու ամսից ավելի է, ինչ սպասում ենք Հայաստանի կառավարության պատասխանին, բայց այդպես էլ պատասխան չենք ստացել ։ Դրա պատճառը "վատ խորհուրդներն" են Ֆրանսիայի կողմից, որը շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում", - հայտարարել է Ալիևը, վստահեցնելով, որ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։
Նրա պնդմամբ՝ Ադրբեջանին պատերազմ պետք չէ, "Սակայն Հայաստանի կառավարությունն ու քաղաքական իսթեբլիշմենթը մտածում են ռևանշի մասին" ։
Այնուհետև Ալիևը քննադատել է զենքի շուրջ Փարիզի և Երևանի համագործակցությունը, նշելով, որ Հայաստանին զինելով, Ֆրանսիան նրան չի օգնի: "Նրանց ոչ ոք չի օգնի՝ ինչպես նախկինում էր", - ցինիկաբար հայտարարել է Ալիևը ՝ ոգեշնչված Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին միջազգային հանրության անգործությամբ: