Արմինֆո. Դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները:
Ինչպես հաղորդել է ԲԴԽ մամուլի ծառայությունը, ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այն Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է օրենքով սահմանված կարգով, և այսօրվանից Դավիթ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվել են:
ԲԴԽ-ից տեղեկացրել են նաև դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին: