Արմինֆո.Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում
«Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) շրջանակում գործող ոչ գործադիր, անզեն քաղաքացիական անձնակազմ ունեցող դիտորդական առաքելություն է, որի նպատակն է Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբերջանի հետ միջազգային սահմանի երկայնքով դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին։ ՀԵՄԱ-ն նպաստում է Հայաստանի Հանրապետության հակամարտություններից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը, ինչպես նաև ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:
Առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին` երկու տարի մանդատով և ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից», - նշվում է հաղորդագրությունում։