Արմինֆո.Երևանում կկայանա Հայաստանի և Արցախի ազգային նվագախմբերի համատեղ համերգը: Նվագախմբերը միավորել է արցախցի երգիչ Վարդան Բադալյանը, ով նույնպես կմասնակցի համերգին:
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, որն էլ համերգի նախաձեռնողն է, երաժշտական երեկոյի ընթացքում կհնչեն Միրզոյանի, Ավետիսյանի, Մանասյանի, Հեքիմյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախմբերի երաժշտական ղեկավարներն են Նորայր Դավթյանը և Լևոն Սարդարյանը:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:-