


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմաբանների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի դիրքորոշման, մասնավորապես`Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման առնչությամբ:
Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. ՙՊուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես հայտարարել եմ, որ մեր հարաբերություններին վնաս է հասցվել, և մենք կարող ենք վերանայել դրանք՚: Նա նշել է, որ հարկ եղած դեպքում Թուրքիան նույնիսկ կարող է հետ կանրել Ռուսաստանից իր դեսպանին: Այնուհետև Թուրքիայի առաջնորդը ավելացրել է, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Պուտինի մասնակցությունն է պատճառ դարձել, որ ինքը չի մեկնում Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Թուրքիան քայլեր է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ`օրինակ բերելով նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան այցը:
ՙՍակայն, այդ քայլերից հետո Երևանն էլ ավելի է խստացրել իր դիրքորոշումը՚,- հայտարարել է Էրդողանը:



